Հայաստանում Լեհաստանի դեսպանատունը 2011թ. կշարունակի աջակցություն ցուցաբերել երկրի մարզերին![]() 20 դեկտեմբերի 2010 - 12:45 AMT PanARMENIAN.Net - Զդիսլավ Ռաչինսկին մասնակցել է Լոռվա մարզում Լեհաստանի կառավարության ֆինանսավորմամբ «Լեհական օգնություն» ծրագրի շրջանակներում վերանորոգված երեք օբյետկտների բացմանը: Սպիտակի մերձակա Քարաձորում բացվել է բուժկետ, որտեղ գյուղացիները կարող են ստանալ առաջնային բուժօգնություն: Արջուտ գյուղում վերակառուցվել է ջրատարը, որը ջրով է ապահում է գյուղի բնակիչներին, որոնց մեծ մասը փախստականներ են Ադրբեջանից: Ի նշան շնորհակալության Արջուտի ղեկավարությունը գյուղի կենտրոնում հուշարձան է կանգնեցրել 2010թ. ապրիլի 10-ին Սմոլենսկում տեղի ունեցած ավիավթարի զոհերին: Վանաձորում վերանորոգվել է թիվ 3 դպրոցի մարզասրահն ու հանդերձարանը: Ձեռք է բերվել նաև մարզական գույք և ուսուցիչների 12 սեղան, հաղորդում է դեսպանատան մամլո ծառայությունը: Հայստանում Լեհաստանի դեսպանատունը 2010թ. 5 ծրագիր է ֆինանսավորել Լոռվա մարզում: 2011թ. դեսպանատունը մտադիր է ևս մի քանի նման ծրագրեր իրականացնել Հայաստանի տարբեր մարզերում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |