Կիրո Մանոյան. Հաջորդ տարի բանակցությունները կակտիվանան, սակայն զգալի առաջընթաց չի լինի![]() ![]() PanARMENIAN.Net - Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: «Հաջորդ տարի ԵԱՀԿ Մինսկի խումբն ամեն ինչ կանի, որպեսզի բանակցությունները վերջնականապես չձախողվեն, քանի որ այդ դեպքում ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը կավելանա»,-ասել է Մանոյանը՝ հավելելով, որ Ադրբեջանը դեռ պատերազմ չի սկսի: Ինչ վերաբերում է ՀՀ նախագահի հայտարարությանն այն մասին, որ եթե ադրբեջանական կողմը ագրեսիայի դիմի, Հայաստանը կճանաչի ԼՂՀ անկախությունը, Մանոյանն ասել է, որ եթե Ադրբեջանը պատերազմ սկսի Ղարաբաղի դեմ, Հայաստանը պետք է ոչ թե ճանաչի Ղարաբաղը, այլ հայտարարի Հայաստանի հետ միավորվելու մասին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |