2010-ին Հայաստանից 220 ուսանողներ հնարավորություն են ստացել սովորել արտասահմանում

2010-ին Հայաստանից 220 ուսանողներ հնարավորություն են ստացել սովորել արտասահմանում

PanARMENIAN.Net - «Այս տարի միջազգային կառույցների հետ պայմանավորվածությունների շնորհիվ 2010-ին Հայաստանից 220 ուսանողներ հնարավորություն են ստացել սովորել արտասահմանում»,- դեկտեմբերի 20-ին Երևանում մամլո ասուլիսում ասել է կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը` ամփոփելով անցնող տարվա արդյունքները:

Նրա խոսքերով, 2010-ին կրթություն ստանալու նպատակով Հայաստան են եկել 420 արտասահմանցի ուսանողներ:

Նախարարը նաև ընդգծել է, որ սփյուռքի դպրոցներին տրամադրվել է 50 հազար դասագիրք: «Բացի դրանից, մենք շարունակելու ենք դասագրքերով ապահովել Ջավախքի դպրոցները»,- ասել է Աշոտյանը:

Նա հավելել է, որ 2010-ին ԼՂՀ-ից դիմորդների համար 60-ի փոխարեն հատկացվել է 70 տեղ բակալավրիատում սովորելու համար:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---