ՀՀ նախագահը մի շարք մրցանակներ շնորհեց ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանի կարգադրությամբ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում Հանրապետության նախագահի մի շարք մրցանակներ է շնորհվել` հաշվի առնելով 2010թ. հանրապետական ստուգատեսների արդյունքները: Ըստ այդմ` 2010թ. «Լավագույն քաղաքային մարզական համայնք» մրցանակը շնորհվել է. 1-ին տեղ` Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքային համայնքին, 2-րդ տեղ` Սյունիքի մարզի Քաջարան քաղաքային համայնքին, 3-րդ տեղ` Արագածոտնի մարզի Ապարան քաղաքային համայնքին:

2010թ. «Լավագույն գյուղական մարզական համայնք» մրցանակը շնորհվել է. 1-ին տեղ` Արմավիրի մարզի Փարաքար գյուղական համայնքին, 2-րդ տեղ` Տավուշի մարզի Աչաջուր գյուղական համայնքին, 3-րդ տեղ` Վայոց ձորի մարզի Արենի գյուղական համայնքին:

2010թ. «Լավագույն մարզական բակ» մրցանակը շնորհվել է. 1-ին տեղ` Եր&ան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Շիրակի փողոցի 2-րդ & 4-րդ շենքերի բակին, 2-րդ տեղ` Լոռու մարզի Ախթալա քաղաքի Սարահարթ թաղամասի բակին, 3-րդ տեղ` Եր7ան քաղաքի Ավան վարչական շրջանի Իսահակյան թաղամասի 1/1-ին & 1/2-րդ շենքերի բակին, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---