Էդուարդ Շարմազանով. Նույնիսկ ՀԱԿ-ը արդեն չի հավատում արտահերթ ընտրությունների հնարավորությանը![]() 20 դեկտեմբերի 2010 - 15:58 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահը մեծապես կարևորում է ընդդիմության ինստիտուտի առկայությունը: Ըստ նրա, ցանկացած երկրի համար կարևոր է կառուցողական ընդդիմություն ունենալ: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի Հանրապետական կուսակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը: «Գտնում եմ, որ մենք ունենք նման ընդդիմություն: Ես հեռու եմ այն կարծիքից, թե իշխանությունները լավն են, իսկ ընդդիմությունը վատն է: Այն, որ կողմերը տարբեր կարծիքներ ունեն քաղաքական հարցերում, չի նշանակում, թե նրանք թշնամիներ են»,-ասել է ՀՀԿ անդամը: Նա նշել է, որ ընդդիմությունն ու կոալիցիան պետք է քաղաքակիրթ պայքար մղեն: Անդրադառնալով արտահերթ ընտրությունների հնարավորությանը, ինչի մասին բազմիցս է հայտարարել Հայ ազգային կոնգրեսը, Շարմազանովն ասել է. «Նույնիսկ ՀԱԿ-ն ինքն արդեն չի հավատում արտահերթ ընտրությունների հնարավորությանը, ինչպես կարող են մյուսները հավատալ»: Ըստ նրա, ՀԱԿ-ի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի պետ, ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը բազմիցս է հայտարարել, որ չի հավատում արտահերթ ընտրությունների հնարավորությանը: «Եթե մենք հավատայինք ընդդիմությանը, ապա արդեն 6 նախագահական ու 11 խորհրդարանական ընտրություններ պետք է տեղի ունենային»,-ասել է նա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |