Եթե կառավարությունն անհրաժեշտ համարի, Հայաստանի կրթության նախարարը պատրաստ է հրաժարական տալ20 դեկտեմբերի 2010 - 17:08 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը պատրաստ է հրաժարական տալ, եթե երկրի կառավարությունը դա անհրաժեշտ համարի: Այդ մասին ինքը` նախարարը հայտնեց դեկտեմբերի 20-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում: «Ելույթ ունենալով Հայաստանի Հանրապետական կուսակցության 20-ամյակին նվիրված հանդիսավոր նիստի ժամանակ` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նոր չափանիշներ հնչեցրեց, որոնց պետք է համապատասխանեն պաշտոնատար անձինք: Եթե երկրի ղեկավարությունը համարի, որ ես չեմ համապատասխանում այդ չափանիշներին, ես պատրաստ եմ հրաժարական տալ»,- նշեց նա: Նախարարը հրաժարվեց գնահատական տալ սեփական գործունեությունը` ընդգծելով, որ դա հասարակության գործն է: Վերջին մի քանի օրերի ընթացքում Հայաստանի կառավարության մեջ մի շարք կադրային փոփոխություններ տեղի ունեցան: Պաշտոնից ազատվեց արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը, որին այդ պաշտոնում փոխարինեց սահմանադրական իրավունքի գծով փորձագետ Հրայր Թովմասյանը: Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի փոխարեն նշանակվեց ֆինանսների նախկին նախարար Տիգրան Դավթյանը: Իսկ ֆինանսների նախարարի պաշտոնը զբաղեցրեց Կենտրոնական բանկի նախկին փոխնախագահ Վաչե Գաբրիելյանը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |