Երևանում ավելի մեծ պահանջարկ ունեն մանկական գրքերն ու ձեռնարկները, քան՝ գեղարվեստական գրականությունը![]() 20 դեկտեմբերի 2010 - 17:49 AMT PanARMENIAN.Net - Երևանցիները գնալով ավելի սակավ են ընտրում ընթերցանությունը որպես ժամանցի միջոց: Ինչպես պարզել է PanARMENIAN.Net ի թղթակիցը, 2010թ. Երևանի գրախանութները ավելի քիչ գիրք են վաճառել, քան 2009թ., իսկ 2009թ.՝ քիչ, քան 2008թ.: Հիմնականում պահանջարկ ունի մանկական գրականությունը (հեքիաթներ, հանրագիտարաններ), ինչպես նաև ձեռնարկները, որոնք անհրաժեշտ են դպրոցականներին: Բացի այդ, պահանջարկ ունեն նաև բառարանները, տարբեր հետազոտությունները, գիտական գրականությունը: Ամենից քիչ է զգացվում գեղարվեստական գրականության պահանջը: Հարկ է նշել, որ Երևանի բնակչությունն ընթերցում է հիմնականում հայերեն և ոռւսերեն լեզուներով: Հաճախ, հայոց լեզվով գրքերը նույնիսկ զիջում են ռուսերեն հրատարակություններին, քանի որ գիտական և գեղարվեստական գրականության շատ նմուշներ ուղղակի թարգմանված չեն հայերեն: Չի բացառվում, որ հայ ընթերցողին վանում են նաև գրքերի բարձր գները, որոնք չեն զիջում, օրինակ, Մոսկվայի գներին:
![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |