IFC-ն աջակցում է հայկական բանկերին իրենց ռիսկերի կառավարման գործում![]() ![]() PanARMENIAN.Net - Միջազգային ֆինանսական ընկերակցությունը (IFC) օժանդակում է Հայաստանի բանկային համակարգի զարգացմանը` անցկացնելով վերապատրաստում բանկերի աշխատակիցների համար, որն ուղղված է Բազել II սկզբունքների վրա հիմնված ռիսկերի կառավարման մոտեցումների կիրառմանը: Ինչպես նշվում է IFC երևանյան գրասենյակի մամլո ծառայության հաղորդագրության մեջ, Բազել II-ի ուղեցույցներն օգնում են վերահսկողներին սահմանել բանկերի նվազագույն կապիտալի մեծությունը, որն անհրաժեշտ է տարբեր ֆինանսական և գործառնական ռիսկերից պաշտպանվելու համար: IFC-ի «Հայաստանի բանկային համակարգի զարգացման ծրագրի» կողմից դեկտեմբերի 17 և 18-ին կազմակերպված դասընթացը կնպաստի բանկերի ռիսկերի կառավարման ունակությունների բարելավմանը, այդպիսով ավելացնելով վերջիններիս շահութաբերությունը: «Վերոնշյալ միջազգային ստանդարտները կարող են նպաստել ոչ միայն բանկերի կայունության ապահովմանը, այլև մեղմացնել ամբողջ հայկական ֆինանսական համակարգի ռիսկերը»,- ասաց IFC-ի կովկասյան տարածաշրջանի ղեկավար Թոմաս Լյուբեքը: IFC-ն նաև մշակել և 300 օրինակից թողարկել է ձեռնարկ, որը հայաստանյան բանկերի համար կարող է հանդիսանալ ուղեցույց` հիմնելու սեփական ակտիվների և պասիվների կառավարման համակարգը: Տվյալ ձեռնարկը հնարավորություն կընձեռի բանկերին կատարելագործել իրենց գիտելիքներն իրացվելիության և տոկոսադրույքի ռիսկերի կառավարման բնագավառում: IFC-ի «Հայաստանի բանկային համակարգի զարգացման ծրագիրն» իրականացվում է Ավստրիայի և Նիդեռլադների կառավարությունների հետ համագործակցությամբ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |