Հայկական գյուղատնտեսական արտադրանքի համար նոր շուկաներ կգտնվեն20 դեկտեմբերի 2010 - 19:18 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը դեկտեմբերի 20-ին ընդունել է ուկրաինական «Դոնհարդ Հոլդինգ» ներդրումային ընկերության համահիմնադիր, «Սթոր ֆուդ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Սերգեյ Կալենիչիին: Հանդիպման ընթացքումՍերգեյ Կալենիչինկառավարության ղեկավարին է ներկայացրել երկու տարի առաջ սննդի արդյունաբերության ոլորտում մեկնարկած ներդրումային ծրագրի իրականացման արդյունքները: Նա նշել է, որ մասնավորապես, սպիրտային ըմպելիքների և գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման ոլորտում գործունեություն ծավալող «Հայասի Գրուպ» ընկերությունում կատարվել են շուրջ 25 մլն դոլարին համարժեք ներդրումներ: Արդյունքում ըմպելիքների և պահածոյացված բանջարեղենի ու մրգերի շուկայում գործող այս ընկերությունում ստեղծվել է շուրջ 700 աշխատատեղ: Սերգեյ Կալենիչին տեղեկացրել է, որ նախատեսվում է նաև ընկերությունում մենեջմենթի և մարկետինգային կառավարման ժամանակակից միջազգային չափանիշների ներդրում: Ընդգծելով, որ մինչև տարեվերջ «Հայասի Գրուպ» ընկերության արտադրանքը կներկայացվի հայկական շուկայում, պարոն Կալենիչին հավաստիացրել է, որ կարվի ամեն ինչ հայկական արտադրանքի արտահանման համար լայն շուկա ապահովելու ուղղությամբ: Վարչապետն իր հերթին գոհունակությունէհայտնելծրագրի իրականացման արդյունքներից և ընդգծել, որ ՀՀ կառավարությունը մեծապես կարևորում է նմանօրինակ ներդրումային ծրագրերի իրականացումը, որոնք կնպաստեն մեր երկրի արտահանման ներուժի և հնարավորությունների մեծացմանը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |