Արդշինինվեստբանկը սկսել է դրամական փոխանցումներ կատարել Coinstar և Blizko միջազգային համակարգերով

Արդշինինվեստբանկը սկսել է դրամական փոխանցումներ կատարել Coinstar և Blizko միջազգային համակարգերով

PanARMENIAN.Net - 2010թ. դեկտեմբերի 17-ից Արդշինինվեստբանկում սպասարկվող միջազգային դրամական փոխանցումների համակարգերի թիվը ավելացավ ևս երկուսով: Ինչպես հաղորդում է բանկի մամլո ծառայությունը, այսուհետ Արդշինինվեստբանկի բոլոր 55 մասնաճյուղերի և գլխավոր գրասենյակի հաճախորդները հնարավորություն կունենան դրամական փոխանցումներ կատարել Coinstar և Blizko միջազգային համակարգերով:

Coinstar-ի և Blizko-ի ներդնումը հնարավորություն կտա Բանկի հաճախորդներին կատարել արագ դրամական փոխանցումներ ԱՄՆ դոլարով, ՌԴ ռուբլով և եվրոյով ամբողջ աշխարհով մեկ` ԱՄՆ, Եվրոպա և ԱՊՀ երկրներում տեղեկայված բազմաթիվ սպասարկման կետերի միջոցով:

«Նոր համակարգերի ներդրմամբ Արդշինինվեստբանկն ավելի ամրապնդեց իր դիրքերը Հայաստանի բանկային համակարգի միջազգային դրամական փոխանցումների ոլորտում»,- ասաց Արդշինինվեստբանկի Վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---