«Ընդհատված երգը» ֆիլմի հեղինակները մտադիր են դատական հայցեր ներկայացնել ադրբեջանական գործակալությունների դեմ![]() ![]() PanARMENIAN.Net - «Ընդհատված երգը» ֆիլմի ռեժիսոր Արիկ Մանուկյանն ու ֆիլմի պրոդյուսեր Աշոտ Պողոսյանը հանդես են եկել հայտարարությամբ` ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից ֆիլմի վերաբերյալ ապատեղեկատվություն տարածելու մասին: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Մոսկվայում լայն թափով շարունակվում են «Ընդհատված երգը» ֆիլմի նկարահանումները: Կինոնկարը հիմնված է միևնույն հորն ընկած հայի և ադրբեջանցու հոգեբանական դրամայի վրա: Սկզբում երկու հերոսներն էլ ատելու են միմյանց և համարելու են հայերին ու ադրբեջանցիներին անհամատեղելի: Կարծիք, որ թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում շատերն են կիսում: Հորում մի քանի ժամ միասին անցկացնելուց հետո հերոսների միջև երկխոսություն է սկսվում, որի ընթացքում վեր են հառնում նրանց հուզող թեմաները: Արդյունքում` հայն ու ադրբեջանցին հարկադրված գտնում են մինչ այժմ անլուծելի թվացող հարցերի պատասխանները: «Ընդհատված երգը» առողջ բանավեճ է, հազվադեպ հանդիպող քաղաքակիրթ երկխոսություն` երկու ժողովուրդների ներկայացուցիչների միջև: Ֆիլմում չկան բացասական կերպարներ, ուղղակի հերոսներից յուրաքանչյուրն ունի ճշմարտի մասին իր պատկերացումները: Անսպասելի ավարտը դիտողին կհարկադրի խորհել հայ-ադրբեջանական շարունակվող լարվածության մթնոլորտում առաջին հայացքից անկարևոր թվացող արժեքների մասին: Այս ֆոնի վրա տարօրինակ է ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից ֆիլմի դեմ նախաձեռնած քարոզարշավը, ինչը հասել է այնպիսի չափերի, որ, թերևս, կարելի է համեմատել խորհրդային տարիներին պաշտոնական քարոզչությանը հակասող ֆիլմերի դեմ ծավալվող արշավների հետ: Ֆիլմն արատավորելու գործին են լծվել ադրբեջանական գրեթե բոլոր տպագիր և էլեկտրոնային լրատվամիջոցները: Այս գործելաոճը շարունակելու դեպքում մենք պատրաստվում ենք դատական հայցեր ներկայացնել` ընդդեմ ապատեղեկատվության սկզբնաղբյուր հանդիսացող ` 1news.az և vesti.az լրատվական գործակալությունների: Մեր տեղեկություններով, օրերս ադրբեջանական հեռուստատեսությունը ևս ցուցադրել է ռեպորտաժ, որում կասկածի տակ է առնվել «Ընդհատված երգը» ֆիլմի անաչառությունը: Գտնում ենք, որ ադրբեջանական անթաքույց հիստերիան պայմանավորված է այն հանգամանքով, որ ֆիլմը նկարահանվում է հայերի կողմից: Սկսելով կինոնկարի դեմ այս թունոտ արշավը, ադրբեջանական ԶԼՄ-ները ավելի են բորբոքում կրքերը ղարաբաղյան հակամարտության շուրջ, ինչը կարելի է դիտարկել որպես անհանդուրժողականության ևս մեկ, այն էլ ամբողջովին անհիմն, դրսևորում»: Հաջորդ շաբաթվա սկզբին Մոսկվայում տեղի կունենա ֆիլմի ռեժիսորի և պրոդյուսերի մամուլի ասուլիսը: «Ընդհատված երգը» հոգեբանական դրամայի պրեմիերան տեղի կունենա Մոսկվայում 2011թ. գարնանը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |