Հայկական բաժինը ներկայացված է «Պոլիկուլտուրիկա» ուկրաինական ուսումնական ձեռնարկում![]() ![]() PanARMENIAN.Net - Կիևում տեղի է ունեցել Ուկրաինայի կրթության և գիտության նախարարության Հանրային խորհրդի երրորդ նիստը, որին ներկա են եղել ազգային փոքրամասնությունների համաուկրաինական հասարակական կազմակերպությունների կրթական ծրագրերի ներկայացուցիչները և Ուկրաինայի կրթության և գիտության նախարարության ղեկավարությունը: Խորհրդի նախագահ Արկադի Մոնաստիրսկու խոսքերով, խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված է «Ուկրաինայի հայերի ազգային կրթության զարգացման հեռանկարների և դրության մասին» հարցի լսումը: Ազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին ներկայացվել է «Պոլիկուլտուրիկա» գիտամեթոդական ձեռնարկը` ներառյալ Ուկրաինայի ազգային փոքրամասնությունների պատմության և մշակույթի թեմատիկ ծրագրերը, որտեղ ստեղծված է նաև հայկական բաժին: Իր հերթին, Ուկրաինայի Հայերի ազգային կոնգրեսի ղեկավար Աշոտ Ավանեսյանը հաղորդել է, որ ՈւՀԱԿ-ն կազմել է մի շարք առաջարկներ Ուկրաինայի ազգային փոքրամասնություններին դասագրքերով ապահովելու համար: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |