Առաջիկա 2-3 ամիսներին Ռուսաստանը կորոշի գազի սակագինը Հայաստանի համար

Առաջիկա 2-3 ամիսներին Ռուսաստանը կորոշի գազի սակագինը Հայաստանի համար

PanARMENIAN.Net - Հայաստանի համար գազի սակագինը 2011-ի ապրիլի 1-ից կդառնա շուկայական, Երևանում լրագրողներին ասել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի վարչության նախագահի տեղակալ, «Գազպրոմ» ԲԲԸ-ի մերձավոր արտերկրների հետ աշխատանքի վարչության պետ Անատոլի Պոդմիշալսկին: «Եթե լինեն այլ հնարավոր տարբերակներ, ապա դրանք կարող են որոշվել առաջիկա 2-3 ամսում, եթե կազմակերպվեն բանակցություններ»,- ասել է նա:

Բացի դրանից, Պոդմիշալսկին հաղորդել է, որ «Հրազդան-5» էներգաբլոկի գործարկումը որոշ տեխնիկական պատճառներով հետաձգվել է, բայց հիմա շինարարությունն ավարտվում է, և էներգաբլոկը գործարկվելու է 2011-ի առաջին եռամսյակում:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---