Ջուլիան Ասանժը The Guardian-ին մեղադրել է անխղճության մեջ![]() 21 դեկտեմբերի 2010 - 18:15 AMT PanARMENIAN.Net - WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժն առաջին հարցազրույցն է տվել ԱՄՆ դիվանագիտական նամակագրության նյութերի աստիճանական հրապարակումից ի վեր: Սկանդալային լրագրողի հետ կարողացան զրուցել բրիտանական The Times-ի թղթակիցները: Հրապարակման մեկնարկից կարճ ժամանակ անց` դեկտեմբերի 7-ին, Ասանժը բերման ենթարկվեց Մեծ Բրիտանիայում` սեռական ոտնձգությունների մեղադրանքով: Դեկտեմբերի 16-ին նա գրավի դիմաց ազատ արձակվեց և ներկայումս տնային կալանքի տակ է: The Times-ի լրագրողների հետ զրույցում 39-ամյա ավստրալացին կրկին հերքել է իր հասցեին առաջադրված մեղադրանքները: «Ես անկանոն սեռական կյանք չեմ վարում, ես պարզապես կանանց շատ եմ սիրում»,- հայտնել է Ջուլիան Ասանժը: Ավելի վաղ նա պնդում էր, որ սեռական ոտնձգությունների մասին գործը կեղծվել է WikiLeaks-ում իր գործունեության առթիվ: 2010 թվականի երկրորդ կիսամյակում աղբյուրը հանդես եկավ երեք մասշտաբային բացահայտող քարոզարշավներով: Ամերիկյան դիվանագետների նամակագրությունների հրապարակումներին նախորդել է Աֆղանստանում և Իրաքում պատերազմների մասին Պենտագոնի արխիվների գաղտնի փաստաթղթերի հրապարակումը: Հարցազրույցում Ասանժն ենթադրել է, որ շվեդական իշխանությունները կամ հատուկ ծառայությունները կանխամտածված կերպով են կեղծ տեղեկատվություն տարածում, որպեսզի վարկաբեկեն նրան: Մասնավորապես, լրագրողը անբարեխղճության մեջ է մեղադրել The Guardian հրատարակչությանը, որը հրապարակել է սեռական սկանդալի որոշ մանրամասներ: «Ըստ երևույթին դա արտահոսք է եղել, որը տարածվել է իմ` գրավի դիմաց ազատ արձակվելուն խոչընդոտելու համար»,- հայտնել է Ասանժը: The Guardian թերթը WikiLeaks-ի գործընկերն է եղել Պենտագոնի ու Պետքարտուղարության նյութերի մասշտաբային արտահոսքերի հրապարակման ընթացքում: Ջուլիան Ասանժի խոսքով` այն, որ լրագրողները սկզբում օգտվում էին իր նյութերից, իսկ այժմ վարկաբեկում են նրան, «գարշելի է»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |