Այս տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին UNISTREAM-ի դրամական փոխանցումների շրջանառությունը հասել է 525 մլն ԱՄՆ դոլարի

Այս տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին UNISTREAM-ի դրամական փոխանցումների շրջանառությունը հասել է 525 մլն ԱՄՆ դոլարի

PanARMENIAN.Net - UNISTREAM դրամական փոխանցումների միջազգային համակարգի շրջանառությունը այս տարվա հունվար-նոյեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 7 տոկոսով և կազմել 525 մլն ԱՄՆ դոլար: Փոխանցումների քանակը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 669 940` 2009թ.-ի ցուցանիշի համեմատ աճելով 6 տոկոսով: Ինչպես նշվում է «Յունիբանկ» ՓԲԸ մամլո ծառայության հաղորդագրության մեջ, UNISTREAM համակարգով փոխանցումներն իրականացվում են 95 երկրների 200 000 սպասարկման կետերում: Համակարգով իրականացված փոխանցումների ընդհանուր քանակը տարեկան կազմում է 6 մլն:

Ներկայումս UNISTREAM-ը դրամական փոխանցումների ամենապահանջված համակարգն է ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: UNISTREAM համակարգի ձեռքբերումները գնահատվեցին այնպիսի հեղինակավոր կազմակերպությունների կողմից, ինչպիսիք են Ernst and Young ընկերությունը, Դրամական փոխանցումների համակարգերի միջազգային միությունը (IAMTN), ռուսաստանյան բանկային համաժողովը և այլն:

UNISTREAM համակարգով փոխանցումներն իրականացվում են Յունիբանկի բոլոր 34 մասնաճյուղերում: Փոխանցման սակագինը կազմում է 0,35-1%:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---