Ադրբեջանի խորհրդարանը վավերացրել է Թուրքիայի հետ Ռազմավարական համագործակցության խորհրդի ստեղծման մասին հռչակագիրը![]() 21 դեկտեմբերի 2010 - 19:11 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի միլի մեջլիսը (խորհրդարան) երեքշաբթի օրը վավերացրել է Թուրքիայի ու Ադրբեջանի միջև բարձր մակարդակով Ռազմավարական համագործակցության խորհրդի ստեղծման մասին հռչակագիրը: Համատեղ հռչակագիրը ստորագրվել էր 2010 թվականի սեպտեմբերի 15-ին Ստամբուլում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից: Ռազմավարական համագործակցության խորհուրդը ստեղծվում է երկու երկրների միջև առկա հարաբերությունների ավելի սերտ ինտեգրման համար: Խորհուրդը կսահմանի հարաբերությունների ռազմավարությունը քաղաքական, տնտեսական, ռազմական, էներգետիկ, մշակութային, գիտական և հումանիտար ոլորտներում, առևտրի, տրանսպորտի բնագավառներում, ինչպես նաև կխրախուսի այդ ուղղություններով համատեղ նախագծերի իրագործումը: Կողմերը Խորհրդի շրջանակներում քաղաքական կարծիքների փոխանակություն և երկկողմ, տարածաշրջանային ու գլոբալ հարցերի շուրջ քննարկումներ կկատարեն: Խորհրդի նիստերը կանցկացվեն ամեն տարի` երկու երկրների ԱԳ նախարարների նախագահությամբ, հաղորդում է Նովոստի-Ազերբայջանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |