Հայ և ռուս դիվանագետները խոսեցին տեղեկատվության ոլորտում համագործակցության մասին![]() 21 դեկտեմբերի 2010 - 20:25 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 21-ին ՀՀ արտգործնախարարությունում կայացան «Արտաքին քաղաքականության տեղեկատվական ապահովում» խորագրով խորհրդակցություններ Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև: Պատվիրակությունները գլխավորում էին ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական, ԱՊՀ վարչության պետ Արմեն Ղևոնդյանը և ՌԴ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության պետ Անդրեյ Նեստերենկոն: Խորհրդակցությունների ընթացքում կողմերը քննարկեցին երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների տեղեկատվական բնագավառում իրականացվող աշխատանքներին առչվող հարցեր: Մտքեր փոխանակվեցին Ռուսաստանի և Հայաստանի միջև տեղեկատվական համագործակցության առանցքային թեմաների շուրջ: Ռուսաստանյան արտգործնախարարության պատվիրակությանն ընդունեց նաև ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: Ռուս դիվանագետներն այցելեցին նաև «Armenia TV» հեռուստաընկերություն, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |