Պետրոս Սեմերջյան. Հայաստանում 30 հազար թմրամոլ կա, սակայն նրանցից գրանցված է միայն 1717-ը22 դեկտեմբերի 2010 - 15:32 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանում շուրջ 30 հազար թմրամոլ կա, որոնցիc 7 հազարը թմրանյութերն ընդունում են ներերակային ճանապարհով: 2010թ. հունվարի 1-ի դրությամբ գրանցված է 1717 թմրամոլ, որոնցից 760-ը բնակվում է Երևանում, իսկ 957-ը՝ մարզերում»,-Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի առողջապահության նախարարության նարկոլոգիական կենտրոնի ղեկավար Պետրոս Սեմերջյանը: Ըստ Սեմերջյանի, այս տարվա ընթացքում թմրամոլների քանակը Հայաստանում ավելացել է 382-ով, այդ աճը պայպանավորված է երկրի տնտեսական զարգացմամբ, քանի որ Հայաստանը նմանվում է այլ երկրների: «Թմրամոլությունից բուժման կուրսը 24 օր է, ընդ որում բուժվում է հիվանդների 100 տոկոսը: 5 տարվա ընթացքում թմրանյութերին վերադառնալու հնարավորությունը կազմում է 80 տոկոս»,-ասել է Սեմերջյանը: Նարկոլոգը նշել է, որ Հայաստանում օգտագործվում են բուժման այն բոլոր մեթոդները, որոնք կիրառվում են աշխարհի խոշորագույն ինստիտուտներում, որոնց օգնությամբ հիվանդները լիովին ձերբազատվում են թմրանյութերից ֆիզիկական և հոգեբանական կախվածությունից: «Թմրանյութերի օգտագործման մակարդակի նվազեցման համար Հայաստանի առողջապահության նախարարությունն ու ոստիկանությունը դիմել են կառավարությանը՝ առաջարկելով հոգեմետ «Կոակսիլ» և «Սեդալգին» դեղամիջոցները, որոնք տնային պայմաններում այլ միջոցների հետ խառնելու դեպքում կարող են օգտագործվել որպես թմրանյութեր, ինչպես նաև «Տրոպիկամիդն» ու «Լիրիկան» վաճառել միայն բժշկի դեղատոմսով»,-ասել է Սեմերջյանը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |