Հայ ընտանիքի համար ամանորյա սեղանը կարժենա միջինը 500 դոլար22 դեկտեմբերի 2010 - 15:49 AMT PanARMENIAN.Net - Ոչ բարձր եկամուտով հայ ընտանիքի ամանորյա սեղանը կարժենա 500 դոլար, կարծում է Հայաստանի Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը: Նրա խոսքերով, եթե զարգացած երկրներում ավելի կամ նվազ բարեկեցիկ ընտանիքների ամանորյա ծախսերի տարբերությունը հասնում է 6-10 անգամի, ապա Հայաստանում այդ տարբերությունը 21 անգամ է: «Հայաստանում բնակչության 10-12 տոկոսի համար գների ամանորյա աճը գրեթե նշանակություն չունի: Միաժամանակ, բնակչության 50 տոկոսը գտնվում է աղքատության շեմին»,- ասել է նա: Բացի դրանից, Պողոսյանը կարծում է, որ նախատոնական շրջանում Հայաստանի սպառողների իրավունքները հատկապես խոցելի են: «Այս շրջանում ավելանում է անհայտ ծագման անորակ արտադրանքի ծավալը»,- ավելացրել է նա: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |