ՀՀ քաղաքաշինության նախարարությունը 2011թ. ակտիվորեն կպայքարի ինքնակամ շինարարության դեմ

ՀՀ քաղաքաշինության նախարարությունը 2011թ. ակտիվորեն կպայքարի ինքնակամ շինարարության դեմ

PanARMENIAN.Net - ՀՀ քաղաքաշինության նախարարությունը մշակել է «ՀՀ տարածքում ինքնակամ շինարարության դեմ պայքարի հիմնախնդիրների լուծման հայեցակարգը և անհրաժեշտ միջոցառումների իրականացման ժամանակացույցը», որն ակտիվորեն կյանքի է կոչվելու 2011թ., դեկտեմբերի 22-ին հայտարարել է նախարար Վարդան Վարդանյանը՝ ամփոփելով տարվա արդյունքները: Ըստ նրա, հստակեցվելու են ինքնակամ շինարարության դեմ պայքարի արդյունավետությունը, հստակեցվելու են ոլորտի նկատմամբ պետական վերահսկողություն և հսկողություն իրականացնող պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների իրավասություններն ու պարտականությունները:

Նախարարը հայտնեց նաև, որ նախատեսվում է սահմանափակել ինքնակամ շինարարության օրինականացման գործընթացը: «Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ապօրինի շինարարությունը հետագայում ավելի հեշտ է օրինականացնել, քան ի սկզբանե պաշտոնական թույլտվություն ստանալ»,-հավելել է նա:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---