Սեյրան Օհանյան. Երիտասարդ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությունը ՀՀ ռազմական պոտենցիալի բաղադրիչն է![]() 22 դեկտեմբերի 2010 - 16:19 AMT PanARMENIAN.Net - Երիտասարդ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությունը ՀՀ ռազմական պոտենցիալի բաղադրիչն է: Այդ մասին ՀՀ պաշտպանության, կրթության և գիտության, սպորտի և երիտասարդության հարցերի, արտակարգ իրավիճակների նախարարությունների և ՀՀ ոստիկանության կողմից հանրակրթական ուսումնական հաստատություններում ռազմահայրենասիրական ուղղությամբ 2010թ. կատարված աշխատանքների արդյունքների ամփոփմանը նվիրված խորհրդակցության ժամանակ հայտարարել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նրա խոսքերով, 2010-ի ընթացքում այդ ուղղությամբ ձեռնարկվել են որոշակի հայեցակարգային միջոցներ: «Կարծում եմ, որ ռազմահայրենասիրական դաստիարակության հարցում կարևոր դեր են խաղում ոչ միայն զինծառայողները, ուսուցիչները, այլ նաև հասարակության բոլոր շերտերի համակարգված աշխատանքը»,- ասել է ՀՀ պաշտպանության նախարարը և հավելել, որ հենց դա է դարձել հանրակրթական և միջին մասնագիտական հաստատություններում ռազմահայրենասիրական դաստիարակության դասավանդման բարելավման ծրագրի մշակման պատճառը: Նա նաև հույս է հայտնել, որ խորհրդակցության անցկացումը նպաստելու է հետագա ծրագրերի իրագործմանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |