Երևանում ներկայացվել է ԵԱՀԿ երեք հիմնական փաստաթղթերի հայերեն տարբերակը

Երևանում ներկայացվել է ԵԱՀԿ երեք հիմնական փաստաթղթերի հայերեն տարբերակը

PanARMENIAN.Net - Երևանում ներկայացվել է ԵԱՀԿ երեք հիմնական փաստաթղթերի՝ Հելսինկյան եզրափակիչ ակտի, Փարիզի խարտիայի և Կոպենհագենի փաստաթղթի հայերեն տարբերակը: Փաստաթղթերի հրապարակման ծրագիրն իրականացվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ու ՀՀ ԱԳՆ համատեղ ջանքերով: «Ոչ մի կասկած չկա, որ 3 հիմնական փաստաթղթերը մեր ընդհանուր պատմության մասն են կազմում: Այս երեք փաստաթղթերը կարող են համարվել ԵԱՀԿ գենետիկ կոդը»,-ԵԱՀԿ փաստաթղթերի հայերեն թարգմանության շնորհանդեսին ասել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսը:

Իր հերթին ՀՀ ԱԳ փոխնախարար Արման Կիրակոսյանը նշել է, որ երեք հիմնական փաստաթղթերի հայերեն թարգմանությունը մեծ ներդրում կլինի ԵԱՀԿ սկզբունքների ու արժեքների տարածման գործում:

 Ուշագրավ
---