Ռուբեն Մելքոնյան. 2011 թվականին հայ-թուրքական հարաբերությունները երկրորդ պլան կանցնեն![]() 22 դեկտեմբերի 2010 - 18:49 AMT PanARMENIAN.Net - 2011 թվականին հայ-թուրքական հարաբերությունները երկրորդ պլան կանցնեն: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը: Նրա խոսքով, քանի որ 2011 թվականին Թուրքիայում խորհրդարանական ընտրություններ են կայանալու, առաջիկա տարում հայ-թուրքական հարաբերություններում առանձնակի առաջընթաց չի արձանագրվի: Այս համատեքստում նա նկատեց, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում հնարավոր ակտիվություն կարելի է ակնկալել 2011 թվականի երկրորդ կեսին: Սակայն Ռուբեն Մելքոնյանը նշեց, որ ապրիլի 24-ի նախաշեմին Թուրքիան կարող է որոշակի քայլեր ձեռնարկել, որպեսզի միջազգային հանրությանը ցույց տա, որ հայ-թուրքական գործընթացը շարունակվում է: Ընդ որում` հայ փորձագետը նկատեց, որ եթե 2011 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո Թուրքիայի խորհրդարանը նոր սահմանադրություն ընդունի, որի համաձայն երկրի նախագահին ընտրելու է ոչ թե նախագահը, այլ ժողովուրդը, ապա կարող են արտահերթ նախագահական ընտրություններ կայանալ: Ռուբեն Մելքոնյանի խոսքով` եթե նման բան տեղի ունենա, ապա հնարավոր է, որ 2011 թվականին ևս հայ-թուրքական գործընթացում որևէ զարգացումներ տեղի չունենան: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |