Արմեն Աշոտյան. Արմատական փոփոխությունները կրթության ոլորտում հնարավոր են հսկայական ներդրումների դեպքում![]() 24 դեկտեմբերի 2010 - 14:25 AMT PanARMENIAN.Net - «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնը հրապարակել է «Հայաստանի ազգային մրցունակության զեկույց 2010. Բարձրագույն կրթության մարտահրավերը» զեկույցը: Զեկույցում վերլուծվել է Հայաստանի տնտեսական կատարողականը, մրցունակության միջազգային դիրքը, Հայաստանի բարձրագույն կրթության հիմնադխնդիրները մրցունակության համատեքստում և առաջադրել Հայաստանում միջազգայնորեն մրցունակ բարձրագույն կրթության ձևավորման ռազմավարությունների այլընտրանքները՝ ելնելով լավագույն փորձի ուսումնասիրությունից ու հայաստանյան իրականության առանձնահատկություններից: «Սա ինձ հայտնի առաջին աշխատանքն է, որտեղ խոսքերից բացի կա վերլուծություն և ձևավորված ռազմավարություն: Զեկույցը ճշմարտացի է, այդ մասին վկայում է նաև այն, որ հեղինակային խումբը նշել է, որ ամեն ինչ այնքան էլ վատ չէ Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտում: Զեկույցում կան մի շարք ցուցանիշներ, որոնք ցույց են տալիս, որ բոլոր խնդիրների հետ միասին բարձրագույն կրթության համակարգը հույս է ներշնչում, որ համապատասխան ռազմավարություն մշակելու, ներդրումների, կառավարման որակի բարձրացման դեպքում հնարավոր կլինի ունենալ մի համակարգ, որն առաջ կմղի երկրի տնտեսությունը»,-զեկույցի շնորհանդեսի ժամանակ ասել է ՀՀ կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նա նշել է, որ բարձրագույն կրթությունը թանկարժեք գործընթաց է, իսկ որակյալ բարձրագույն կրթությունը՝ ավելի թանկարժեք: Ըստ նրա, երկիրը, որը ձգտում է արմատական փոփոխությունների բարձրագույն կրթության ոլորտում, պետք է պատրաստ լինի հսկայական ներդրումներ կատարել այդ ոլորտում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |