ԱՄՆ-ն Ադրբեջանի նախագահին քարտ բլա՞նշ է տվել ղարաբաղյան հակամարտության լուծման համար![]() 24 դեկտեմբերի 2010 - 14:50 AMT PanARMENIAN.Net - «Արգումենտի նեդելի»-ն տեղեկատվություն է հրապարակել այն մասին, որ, դատելով Մոսկվայի դիվանագիտական շրջանների խոսակցություններից, ԱՄՆ վարչակազմն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ղարաբաղյան հակամարտության լուծման քարտ բլանշ է տվել: «Վաշինգտոնը չի խոչընդոտի հարցի ուժային լուծմանը: Բայց այդ դեպքում ամեն ինչ պետք է արագ կատարվի: Այնպես, ինչպես ժամանակին Խորվաթիան լուծեց Սերբական Կրաինայի խնդիրը և ինչպես Վրաստանը փորձեց հաղթել Հարավային Օսեթիայի հետ պատերազմում: Դրա փոխարեն, ԱՄՆ վարչակազմը կխնդրի Ալիևին իրեն տրամադրել Ադրբեջանի տարածքը որպես Իրանի դեմ հարթակ օգտագործելու համար: Սկզբից հետախուզություն և հատուկ օպերացիաներ իրականացնելու համար, իսկ հետո` լայնածավալ ռազմական օպերացիայի»,- ասվում է հրատարակության մեջ: Պատերազմի սպառնալիքը բավական հռետորության մի տեսակ է, որը հորդում է Ադրբեջանից հաճախ և պարբերաբար: Այդպես է մեկնաբանել հրապարակված տեղեկատվությունը Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում: «Հռետորությունն ունի ներքաղաքական նշանակություն, բայց ունի նաև արտաքին նշանակություն Ադրբեջանի համար: Պատերազմ սկսելու պլանների հետ այն ոչ մի կապ չունի: Ինչ վերաբերվում է ԱՄՆ-ին, ապա չեմ կարծում, որ պատերազմի քարտ բլանշի դեպքում իրավիճակն ինչ-որ տեսքով հնարավոր է: Այլ բան է, որ նման հայտարարություններ եղել են և կլինեն»,- ասել է Իսկանդարյանը:
![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |