ՀՀ գյուղատնտեսության նախարարը հերքել է լուրերն իր հրաժարականի մասին

ՀՀ գյուղատնտեսության նախարարը հերքել է լուրերն իր հրաժարականի մասին

PanARMENIAN.Net - Հայաստանի գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը, ելույթ ունենալով ամփոփիչ մամլո ասուլիսում, հայտարարել է, որ իր պաշտոնանկության մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Ըստ նրա, այդ հարցը դեռևս չի քննարկվել «Օրինաց երկիր» խմբակցությունում, որին նա անդամակցում է : «Ես իմ կուսակցության զինվորն եմ, և եթե կուսակցությունը գտնի, որ ես պետք է այլ ոլորտում աշխատեմ, բնականաբար, ես կհամաձայնվեմ այդ որոշման հետ: Սակայն, ինձ դեռևս նման բան չի ասվել»,-ասել է նա:

ԶԼՄ-ներում բազմիցս են տեղեկություններ հայտնվել այն մասին, որ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը հրաժարական է տալու:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---