Փոքր ու մեծ պաշտոնյաները ազատվել են զբաղեցրած պաշտոններից ոչ առանց վերահսկողական ծառայության մասնակցության24 դեկտեմբերի 2010 - 15:46 AMT PanARMENIAN.Net - 2009թ. ՀՀ նախագահին կից վերահսկողական ծառայությունը քաղաքացիներին և պետբյուջե է վերադարձրել 1,4 մլրդ դրամ, դեկտեմբերի 24-ին ամփոփիչ մամլո ասուլիսում լրագրողներին է հայտարարել կառույցի ղեկավար Հովհաննես Հովսեփյանը: Մասնավորապես, ըստ նրա, նախորդ տարի հսկայական խախտումներ են հայտնաբերվել լեռնահանքային արդյունաբերության ոլորտում: Նա հավելել է, որ ստուգումների արդյունքում «փոքր ու մեծ պաշտոնյաներ ազատվելցինեն զբաղեցրած պաշտոններից ոչ առանց վերահսկողական ծառայության մասնակցության»: «Տեսեք, թե ովքեր են հեռացել իրենց պաշտոններից և կհասկանաք, թե որ ոլորտներում են ստուգումներ կատարվել: Ոչինչ անհետևանք չի մնում»,-ասել է նա: Ինչ վերաբերում է ծառայության գործունեությանը 2010թ., ապա ըստ նրա ղեկավարի, արդյունքները կամփոփվեն հաջորդ տարի, իսկ 2011թ. ծրագրերը դեռ պետք է քննարկվեն ՀՀ նախագահի հետ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |