Աշխարհի արծաթե մրցանակակիր Արսեն Ջուլֆալակյանը 2011թ. կդիմավորի Գերմանիայում

PanARMENIAN.Net - Եվրոպայի չեմպիոն և աշխարհի արծաթե մրցանակակիր հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը Նոր տարին կանցկացնի Գերմանիայում, ուր նա կմեկնի դեկտեմբերի 31-ին:

«Այս տարի, ցավոք, ես Ամանորը ընտանիքիս հետ չեմ անցկացնի, սակայն կաշխատեմ նշել տոնը ընկերական շրջապատում, գերմանական ավանդույթների համաձայն: Հունվարի 2-ին հունահռոմեական ոճի ըմբիշը պրոֆեսիոնալ մենամարտ կանցկացնի «Ալեն» գերմանական ակումբի կազմում, որի կազմում նա դարձավ 2010թ. Բունդեսլիգայի չեմպիոն»,- PanARMENAIN.Net-ի թղթակցին է ասել Ջուլֆալակյանը:

Ըստ մարզիկի, նա կաշխատի լավ հանդես գալ և եզրափակիչ հասնել, որը տեղի կունենա դեկտեմբերի 15-ին: Ջուլֆալակյանը կվերադառնա Հայաստան հունվարի 19-ին:

«Մաղթում եմ բոլորին քաջ առողջություն, հաջողություն, խաղաղություն մեր երկրին, իսկ մարզիկներին՝ ոսկե մեդալների առատություն»,-ասել է նա:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---