Հաջորդ տարի ՀԿԵՈՒ երկաթուղային սակագների ընդհանուր ինդեքսացիան տարվա կտրվածքով նախատեսված է 7.5% չափով

PanARMENIAN.Net - 2011 թ. «Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵՈՒ) ՓԲԸ սակագնային քաղաքականությունը, ինչպես և 2009 – 2010թթ, կուղվի հանրապետության տնտեսության արտահանման հատվածի աջակցմանն ու ներքին տրանսպորտային շուկայի զարգացմանը, հաղորդում է ՀԿԵՈՒ մամլո ծառայությունը:

2011 թ առաջին եռամսյակի ընթացքում երկաթուղային բեռնափոխադրման սակագները կպահպանվեն 2010 թ IV եռամսյակի մակարդակով, երկաթուղային սակագների ընդհանուր ինդեքսացիան տարվա կտրվածքով նախատեսված է 7.5% չափով:

2010 թ. 11 ամիսների արդյունքների համաձայն՝ «ՀԿԵ» ՓԲԸ կողմից իրականացվող սակագնային քաղաքականությունը թույլ տվեց ապահովել կոմերցիոն փոխադրումների ծավալի 3,5% աճ: Վրաստանի երկաթուղու հետ միասին արագացված գնացքներով փոխադրման կազմակերպումը թույլ տվեց 2010 թ. կոնտեյներային փոխադրումների ծավալը մեծացնել 70%-ով և ապահովել ավելի քան 85%-ով բոլոր ապրանքների առաքումը, որոնք փոխադրվում էին 20 ֆուտանոց կոնտեյներներով, ու այդպիսով նվազեցնել ՀՀ հիմնական խճուղիների բեռնվածությունը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---