Մասնագետը խորհուրդ է տալիս տնային տնտեսուհիներին հյուրերին զարմացնել լցոնած սերկևիլով և այլ ավանդական հայկական ուտեստներով

PanARMENIAN.Net - «Ամանորին ես խորհուրդ կտայի կանանց զարմացնել հյուրերին և տնեցիներին՝ պատրաստելով ավանդական հայկական կերակրատեսակ՝ լցոնած սերկևիլ: Սերկևիլի խճողակը բաղկացած է տարբեր տեսակի չրերից, չամիչից, պոպոքից, մեղրից ու դարչինից»,-դեկտեմբերի 24-ին մամլո ասուլիսում հայտարարել «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը:

Իր հերթին «Աշխարհը ձեր խոհանոցում» գրքի հեղինակ Սոնիա Թաշչյանը հավելել է, որ զարմացնել կարելի է՝ պատրաստելով ավանդական տարեհաց: «Կարելի է պատրաստել հաց չրից պատրաստված միջուկով, իսկ վրայից կտավատի սերմեր ցանել: Կարելի է հացի մեջ դնել մետաղադարմ կամ հոնի կորիզ»,,-ասել է նա:

Բացի այդ, մասնագետները խորհուրդ են տվել շեշտը չդնել մսի վրա, այլ պատրաստել անուշապուր կամ սառնապուր (չրից պատրաստված ապուր) և պասուց տոլմա:

«Ամանորի նախապատրաստական հոգսերը պետք է ուրախություն պատճառեն և հաճույքով արվեն: Իսկ կերակուրը պետք է լինի համեղ և օգտակար, այլ ոչ թե անվնաս»,-ասել է Մամուլյանը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---