Էլնուր Ասլանով. Ադրբեջանը պատրաստ է անդրադառնալ այլ տարբերակների՝ տարածքները վերադարձնելու համար

PanARMENIAN.Net - Միջազգային կազմակերպությունների հայտարարությունները Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման մասին արդեն անբավարար են: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի քաղաքական վերլուծության ու տեղեկատվական ապահովման բաժնի պետ Էլնուր Ասլանովը: Ըստ նրա, միջազգային կազմակերպությունները պետք է քաղաքական կամք դրսևորեն ու կոնկրետ քայլեր ձեռնարկեն ղարաբաղյան կարգավորման համար: «Ադրբեջանը պատրաստ է անդրադառնալ այլ տարբերակների՝ տարածքները վերադարձնելու համար»,-հայտարարել է նա, հաղորդում է 1news.az-ը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---