Հայաստանի մշակույթի նախարարը Նոր տարին կնշի ընտանիքի հետ

Հայաստանի մշակույթի նախարարը Նոր տարին կնշի ընտանիքի հետ

PanARMENIAN.Net - Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը Նոր տարին պատրաստվում է նշել տանը` ընտանիքի հետ: Այդ մասին նա հայտնել է դեկտեմբերի 25-ին Երևանում տարվա ամփոփիչ մամլո ասուլիսում:

«Նոր տարին կնշեմ տանը` ընտանիքիս` երկու որդիներիս, թոռնիկիս և հայրիկիս հետ»,- նշել է նա: Հասմիկ Պողոսյանի խոսքով` իր բարեմաղթանքները տղամարդկանց, կանանց և երեխաներին միշտ տարբեր են: «Տղամարդկանց գալիք տարում մաղթում եմ ինքնավստահություն գործերում և նպատակի հասնելու համար, կանանց` ջերմություն և խաղաղություն ընտանեկան օջախում, իսկ երեխաներին` նորանոր ձեռքբերումներ և հաջողություններ»,- կիսվել է նա:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---