Ամանորյա տոնածառը Երևանի բնակիչների համար կարժենա 10-100 հազար դրամ![]() 26 դեկտեմբերի 2010 - 16:44 AMT PanARMENIAN.Net - Ամանորյա տոնածառ ձեռք բերելու և զարդարելու համար Երևանի բնակիչները բավական մեծ ընտրություն ունեն: Կախված ճաշակից և նախասիրություններից` ամանորյա տոնածառն արժի 10-100 հազար դրամ և ավելին: Ինչպես պարզել է PanARMENIAN.Net ի թղթակիցը, բնական եղևնիները Հայաստան են բերվում արտասահմանից և արժեն 60-80 հազար դրամ: Սոճին արժի ավելի էժան` 45-50 հազար դրամ: Ցանկության դեպքում կարելի է գտնել 30-35 հազար դրամ արժողությամբ եղևնի, սակայն, ինչպես ասել է Գերմանիայից բերված եղևնիներ վաճառողը, «30 հազար դրամանոց եղևնիները բանի պետք չեն»: Նրանց համար, ովքեր չեն կարող իրենց թույլ տալ բնական եղևնի, բայց շատ ցանկանում են տանը զգալ նրա բույրը, կա այլընտրանք` եղևնու ճյուղեր, ընդ որում, տեղական: Դրանց արժեքը տատանվում է 3-10 հազար դրամի միջև: Արդեն 5 տարի Հայաստանում կտրականպես արգելված է ամանորյա տոների ժամանակ եղևնիների հատումը և վաճառքը: Կառավարության որոշմամբ, միայն Երևանի Հանրապետության հրապարակի տոնածառի համար թույլատրված է կտրել եղևնիների ճյուղեր: Իսկ արհեստական եղևնիներն արժեն 3-120 հազար դրամ: Տոնածառի համար լույսեր կարելի է գնել 1000-8000 դրամով, իսկ տոնածառի խաղալիքներ` 500-5000 դրամով: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |