Արա Նռանյան. Մեկ կամ երկու նախարարների հրաժարականը «չի փրկի» Հայաստանը

Արա Նռանյան. Մեկ կամ երկու նախարարների հրաժարականը «չի փրկի» Հայաստանը

PanARMENIAN.Net - Մեկ կամ երկու նախարարների պաշտոնանկությունը «չի փրկի» Հայաստանը, դեկտեմբերի 27-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց ՀՅ Դաշնակցությունից Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀ ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի անդամ Արա Նռանյանը` մեկնաբանելով Հայաստանի գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանի հրաժարականը: «Հարցը ոչ թե մարդկանց, այլ էկոնոմիկայի ոլորտների զարգացման նկատմամբ երկրի կառավարության մոտեցումների մեջ է: Ճգնաժամի ժամանակ երկրի կառավարությունն օժանդակեց սննդի արդյունաբերության ոլորտի միայն մեկ ձեռնարկության, ինչը հանգեցրեց այլ ձեռնարկությունների գործունեության վատթարացմանը»,- ասաց նա:

Պատգամավորի խոսքով` հարցը ոչ թե անձանց, այլ նրանց առջև դրված խնդիրների մեջ է: «Բոլոր այդ նախարարները լավ մասնագետներ են, սակայն քաղաքական համարձակությունն ու ինքնուրույն մտածելու ունակությունը, ցավոք, այսօր չի ողջունվում»,- ասաց Արա Նռանյանը: Բացի դրանից նա ավելացրեց, որ իրենց ոլորտի համար պատասխանատու նախարարները ներկայացնում են օրինագծեր, որոնք վնասում են տվյալ ոլորտի զարգացմանը: Օրինակ` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հակասոցիալական ուղղվածության օրինագծեր է ներկայացնում:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---