Դիզայներները խորհուրդ են տալիս նորաձևության հետևորդներին 2011-ին նախապատվությունը տալ մեղմ գույներին27 դեկտեմբերի 2010 - 17:20 AMT PanARMENIAN.Net - «2011թ. արևելյան օրացույցով մետաղյա Ճագարի տարի է: Ուստի, եկող տարի ակտուալ կլինեն մեղմ գույները, ինչպես նաև փայլուն երանգները՝ սպիտակը, արծաթագույնը, բաց մոխրագույնը, ոսկեգույնն ու կարմիրի երանգները: Իսկ սևը, լինելով ունիվերսալ գույն, միշտ լավ է նայվում: Նորաձև կլինեն ասեղնագործությամբ, քարերով զարդարված զգեստները»,-դեկտեմբերի 27-ին տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է Նորաձևության հայկական խորհուրդի անդամ, մոդելավորող, դիզայներ Լիլիթ Մարգարյանը: Ըստ նրա, տգեղ կամ ոչ նորաձև գույներ չեն լինում: «Մենք, դիզայներներս, ուղղակի ստեղծում ենք գույների տարբեր համադրություններ և առաջարկում ենք դրանք, ընտրությունը սպառողինն է»,-ասել է Մարգարյանը: Նա նշել է, որ 2011թ. նորաձևությունը բազմաթիվ տարրերում կկրկնի 2010թ. նորաձևությունը: «Հաջորդ տարի շատ նորաձև կլինեն շիֆոնը, թավիշը, վելվետը, ինչպես նաև մորթիները: Հատկապես նորաձև կլինեն անհամատեղելի կտորների համադրությունները: Բիժուտերիան և զարդերը պետք է անպայման փայլուն լինեն»,-ասել է փորձագետը: «Նորաձև կլինեն երկրաչափական, ասիմետրիկ ձևերը, բաց ուսով զգեստները (ինչը նորաձև էր նաև 2010թ.): Աքսեսուրաներում ողջունելի են ձեռնոցները, հատկապես, երկար, մինչև արմունկը (ավելի բարձր) հասնող ձեռնոցները: Կոշիկը կարող է լինել բարձրակրունկ կամ պլատֆորմի վրա»,-ասել է նա: Անդրադառնալով սանրվածքին՝ դիզայները հավելել է, որ 2011թ. ողջունելի կլինեն հասարակ, պարզ սանրվածքները: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |