Արա Հարությունյան. ԼՂՀ-ն անկախ քաղաքական միավոր է

Արա Հարությունյան. ԼՂՀ-ն անկախ քաղաքական միավոր է

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչմանն ուղղված հանձնաժողովի ստեղծումը վերջնական նպատակին մեզ մոտեցնող հերթական քայլը կլինի: Այդ մասին հայտարարել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը` 2010թ. արդյունքներով կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

Նշելով, որ «Ադրբեջանը, օգտագործելով իր ֆինանսական հնարավորությունները, համարյա բոլոր երկրներում քարոզչական աշխատանքներ է տանում` հանդես գալով զոհի դերում», ԼՂՀ վարչապետն ասել է. «Մենք պետք է հետևողական լինենք, պետք է տարեցտարի ավելացնենք աշխատանքի ծավալները, միջազգային հանրությանը էլ ավելի ներկայացնենք ղարաբաղյան հիմնախնդիրը, քանի որ աշխարհում շատ քիչ բան գիտեն նրա էության, Արցախի պատմության մասին»:

Միաժամանակ նա նշել է, որ «ավելի շատ մարդիկ են սկսել հասկանալ իրականությունը, հատկապես նրանք, ովքեր ուղղակի կամ անուղղակի ձևով զբաղվում են ղարաբաղյան հիմնահարցով»:

«Իհարկե, մենք բոլորս գիտակցում ենք, որ քաղաքական լուծման հասնելու համար անհրաժեշտ են լինելու երկար տարիներ, տասնամյակներ: Բայց ես համոզված եմ, որ ժամանակը մեր օգտին է աշխատում»,- ասել է Արա Հարությունյանը:

Ընդ որում, Ղարաբաղի կառավարության ղեկավարը նշել է, որ չնայած չճանաչված լինելուն, ԼՂՀ-ն անկախ քաղաքական միավոր է:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---