Վարդան Մինասյան. Հայաստանի հավաքականի երկրպագուներին 2011-ին մաղթում եմ, որպեսզի հավաքականի ձեռքբերումներով ուրախանալու շատ առիթներ ունենան

Վարդան Մինասյան. Հայաստանի հավաքականի երկրպագուներին 2011-ին մաղթում եմ, որպեսզի հավաքականի ձեռքբերումներով ուրախանալու շատ առիթներ ունենան

PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը 2011-ը դիմավորելու է Սևանում: «Վերջին 3 տարին մենք Ամանորը նշում ենք քաղաքից դուրս: Հատկապես աչքի է ընկել 2010-ը, քանի որ մենք ճանապարհորդել ենք Եվրոպայում. շատ հետաքրքիր էր, ուղղակի հիանալի»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է Մինասյանը:

Նոր տարին Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի համար ընտանեկան տոն է, որն անցնում է հետաքրքիր և ուրախ: «Երբ դու փոքր ես, սպասում ես շատ նվերների և ինչ-որ հեքիաթային բանի: Իսկ երբ մեծանում ես, ցանկանում ես, որպեսզի Նոր տարին քո երեխաների համար դառնա իսկական տոն և քո նվերները դուր գան նրանց»:

Մինասյանը ցանկանում է, որպեսզի 2011-ը բոլորի համար լինի հաջողակ, երջանիկ և ուրախ տարի: «Ֆուտբոլի երկրպագուներին մաղթում եմ, որպեսզի այս տարի ավելի հաճախ ուրախանան Հայաստանի հավաքականի ձեռքբերումներով»,- ասել է Մինասյանը:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---