Մրցակցության խնդիրները հատկապես արդի են նախատոնական շրջանում28 դեկտեմբերի 2010 - 11:46 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունն արդեն հավանություն է տվել «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու» օրինագծին: «Փոփոխությունները ենթադրում են պատժամիջոցների խստացում, քանի որ դրանք ողջ աշխարհում բավական խիստ են, իսկ Հայաստանում տուգանքի չափերն այնքան փոքր են, որ տնտեսվարող սուբյեկտները նախընտրում են վճարել այն և շարունակում են խախտել օրենքը»,- ասել է ՏՄՊՊՀ ղեկավար Շաբոյանը և հավելել, որ Հայաստանի ՏՄՊՊՀ լիազորություններն ընդլայնվելու են: Միաժամանակ նա նշել է, որ մրցունակության մասին նոր օրենքի համաձայն Հայաստանում անբարեխիղճ մրցունակության համար տուգանքը կկազմի տնտեսվարող սուբյեկտի նախորդ տարվա եկամուտի 0.1 տոկոսը: Իսկ ահա Նոր տարին և Սուրբ ծնունդն Արտակ Շաբոյանը նշելու է տանը` ընտանիքի` կնոջ և երեք երեխաների հետ, որոնցից կրտսերը ծնվել է Ամանորից օրեր առաջ:
![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |