Սուրբ ծննդյան պատարագի ժամանակ Վատիկանում Հռոմի Պապին օգնել են նաև հայ կաթոլիկներ![]() ![]() PanARMENIAN.Net - Վերջին 50 տարվա մեջ առաջին անգամ հայ կաթոլիկները հնարավորություն են ունեցել սպասարկել Հռոմի Պապ Բենեդիկտոս XVI-ին Վատիկանում սուրբ ծննդյան պատարագի ժամանակ: Դեկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը Հռոմի Պապի հետ միասին պատարագը մատուցել են Հռոմի Պապական հայկական կոլեգիայի տեսուչը, փոխտեսուչը, սարկավագները և բոլոր սեմինարիստները, այդ մասին հայտնել է հռոմեական սեմինարիայի տեսուչ Գևորգ Նորադունգյանը: Միաժամանակ Երևանում Սուրբ Գրիգոր Նարեկացու կաթոլիկ ծխական համայնքում Սուրբ ծնունդն անցկացվել է թատերականացված ներկայացմամբ: Հայ կաթոլիկները Քրիստոնի ծնունդը նշում են դեկտեմբերի 25-ին, իսկ Աստվածահայտնությունը և Մկրտությունը` հունվարի 6-ին, այդ օրը Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի ծնունդը: Սուրբ ծննդյան գիշերը հայ կաթոլիկները մասնակցել են ծննդյան պատարագին Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու ավագ քահանա, վադապետ Պետրոս Եսայանի գլխավորությամբ, հաղորդում է «Բլագովեստ-ինֆո»-ն:
![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |