Գագիկ Խաչատրյան. 2010-ին հիմնական հարկային բեռն ընկել է խոշոր ձեռնարկատիրության ուսերին

Գագիկ Խաչատրյան. 2010-ին հիմնական հարկային բեռն ընկել է խոշոր ձեռնարկատիրության ուսերին

PanARMENIAN.Net - «Պետական եկամուտների կոմիտեն տարին ամփոփել է` ապահովելով շուրջ 590 մլրդ դրամի հարկային եկամուտներ, ինչը ծրագրած ցուցանիշը գերազանցում է շուրջ 20 մլրդ դրամով: Համեմատության համար հարկ է նշել, որ 2010թ. հարկային եկամուտները գերազանցել են 2009թ. ցուցանիշը` շուրջ 70 մլրդ. դրամով: Ինչ վերաբերում է պարտադիր սոցիալական վճարներին, ապա այս մասով ևս գերակատարում է արձանագրվել շուրջ 500 մլն. դրամով` ապահովելով շուրջ 105 մլրդ դրամ եկամուտներ, ինչը 2009թ. ցուցանիշն գերազանցել է 2.5 մլրդ դրամով կամ 2.5 տոկոսով»,- տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում լրագրողներին հայտնել է ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը:

Ըստ Կոմիտեի ղեկավարի` բյուջետային մուտքերը հիմնականում ապահովվել են խոշոր հարկ վճարողների հաշվին. «Երեք հազար հարկ վճարող ապահովել է մուտքերի 80 տոկոսը: Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության կողմից սպասարկվող 325 հարկ վճարողներն ապահովել են մուտքերի շուրջ 50 տոկոսը, ասել է թե` հարկային հիմնական բեռը ոչ թե փոքր և միջին ձեռնարկատերերի, այլ խոշոր հարկատուների վրա է դրված եղել»:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---