Հայաստանում կարող է կանգնեցվել Գյուլիստանի պայմանագրի ստորագրման 200-ամյակին նվիրված հուշակոթող28 դեկտեմբերի 2010 - 13:34 AMT PanARMENIAN.Net - STIMEX ընկերությունների խումբն առաջարկել է Հայաստանի տարածքում «Ժողովրդների բարեկամության» հուշակոթող կանգնեցնել՝ նվիրված Գյուլիստանի պայմանագրի ստորագրման և Ռուսական կայսրությանը Արևելյան Հայաստանի միավորման 200-ամյակին նվիրված: Ինչպես ասվում է կազմակերպության կայքում, նախագիծը ստացել է պետությունների ղեկավարների հավանությունը և այսօրվա դրությամբ տարածք է որոնվում համալիրի կառուցման համար: 1813թ. հոկտեմբերի 12-ին Գյուլիստանի ամրոցում Ռուսական կայսրության և շախական Պարսկաստանի միջև խաղաղ պայմանագիր կնքվեց: Ըստ պայմանագրի, Ղարաբաղի մելիքությունների հետ Ռուսաստանին միացան Արևելյան Հայաստանի վեց այլ գավառներ, ինչպես նաև մահմեդական խանություններ: STIMEX ընկերությունն (կենտրոնական գրասենյակը Կրասնոյարսկում է գտնվում) արտադրում է բնական քարից իրեր, որոնք նախատեսված են հրապարակների, զբոսայգիների բարեկարգման համար: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |