Վրացական հայալեզու «Վրաստան» թերթը 90 տարեկան է

PanARMENIAN.Net - Վրաստանում հրատարակվող հայալեզու «Վրաստան» թերթը 90 տարեկան է: Այդ տարիների ընթացքում թերթը էական դերակատարություն է ունեցել վրացական հանրությանը հայերի ինտեգրման գործում:

Տարիների ընթացքում թերթը կարողացավ իր ավանդը ներդնել երկու եղբայրական ժողովրդների բարեկամության խորացման գործում: «Վրաստանի» լրագրողները միշտ աչքի են ընկել անաչառությամբ և երկու ժողովրդների բարեկամությանը ծառայելու պատրաստակամությամբ:

Հոբելյանի առիթով «Վրաստանը» շնորհավորանքներ է ստացել Վրաստանի և Հայաստանի նախագահներից, որոնք բարձր են գնահատել խմբագրության և կոլեկտիվի աշխատանքը:

«Հատուկ հարկավոր է նշել «Վրաստանի» կոլեկտիվի պրոֆեսիոնալիզմն ու քաղաքացիական դիրքորոշումը, որն արժանիորեն ծառայում է երկու ժողովրդների միջև բարիդրացիության ամրապնդմանը»,-ասվում է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու շնորհավորական ուղերձում: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նշել է նաև «Վրաստանի» դերը վրաց և հայ ժողովրդների մերձեցման գործում: Նա ընդգծել է, որ երկու ժողովրդների եղբայրական հարաբերությունների օրինակ է ծառայում «Վրաստանի» 90-ամյա պատմությունը, հաղորդում է «Գրուզիա օնլյան»-ը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---