Առնոլդ Շվարցենեգերը այլևս Կալիֆորնիայի նահանգապետը չէ

Առնոլդ Շվարցենեգերը այլևս Կալիֆորնիայի նահանգապետը չէ

PanARMENIAN.Net - Հունվարի 3-ին չափավոր հանրապետական, կինոդերասան Առնոլդ Շվարցենեգերը Կալիֆորնիայի նահանգապետի իր պաշտոնը կզիջի դեմոկրատ Ջերիի Բրաունին:

2003 թվականին Շվարցենեգերը հաղթեց` խոստանալով խելամիտ ֆինանսական քաղաքականություն և նահանգի պարտքերի կրճատում: Սակայն նրա օրոք Կալիֆորնիայի կառավարությունը շարունակեց միջոցներ փոխառել ոչ միայն բյուջեի ճեղքվածքը փակելու, այլ նաև տարբեր նախագծերի համար, օրինակ, արագընթաց երկաթուղու շինարարության և ցողունային բջիջների հետազոտությունների համար:

Անկախ նրա պաշտոնավարման 7 տարիներից ամենախիտ բնակչությունն ունեցող նահանգում, շատ վերլուծաբաններ նախկինի պես կարծում են, որ պակասում էին քաղաքական գործչի հմտությունները: Ամենալուրջ խնդիրը Կալիֆորնիայի համար շարունակում է մնալ բյուջեի ճեղքվածքը:

2010թ. բյուջեն ընդունվեց հոկտեմբերին` 19 մլրդ դոլար ճեղքվածքով: Իսկ մի քանի շաբաթ անց նահանգապետը հայտարարեց, որ հարկավոր են նաև տնտեսելու խիստ միջոցներ:

Ժողովրդավարներն ու նոր նահանգապետ Ջերրի Բրաունը զգուշացնում են, որ տնտեսության արագ չի լինի և առաջիկա 1,5 տարում բյուջեի ճեղքվածքը կարող է հասնել 28 մլրդ դոլարի: Սակայն, դա արդեն հոգսը չի լինի, հաղորդում է ВВС-ին:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---