«Մոսսադի» նախկին ղեկավարը գտնում է, որ Իրանը մինչև 2015 թվականը միջուկային ռումբ ստանալու շանս չունի

PanARMENIAN.Net - Մեիր Դաղանը պաշտոնապես լքել է «Մոսսադի» ղեկավարի պաշտոնը, որը զբաղեցնում էր վերջին ութ տարիների ընթացքում: Այդ կապակցությամբ մի քանի հայտարարություններ կատարվեցին, այդ թվում` նա արտահայտվեց Իրանի միջուկային ծրագրի առնչությամբ:

Դաղանը գտնում է, որ Իրանը մինչև 2015 թվականը միջուկային ռումբ ստանալու շանս չունի: Նա նշել է, որ «Իրանը մշտապես բախվում է տարատեսակ խնդիրների, որոնք արգելակում են նախագծի զարգացումը: Այլապես նրանք վաղուց արդեն միջուկային զենք կունենային»:

Դաղանի կարծիքով` իրանական վարչակարգը լուրջ ներքին հակասություններ ունի, ուստի իշխանություններն իրենք չեն կարողանում պայմանավորվել այն մասին, թե որ ուղղությամբ պետք է զարգանա ազգային միջուկային ծրագիրը, հաղորդում է MIGnews-ը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---