Ադրբեջանը մտադիր է գնել Ուկրաինայից նորաստեղծ «Օպլոտ» տանկը

PanARMENIAN.Net - Փետրվարին Ուկրաինան առաջին անգամ սպառազինության միջազգային ցուցահանդեսում կներկայացնի նորագույն «Օպլոտ» տանկը, որի հանդեպ հետաքրքրություն է ցուցաբերում նաև Ադրբեջանը: Տանկը ստեղծվել է Խարկովի Մորոզովի անվան կոնստրուկտորական բյուրոյում, այն առաջին անգամ կցուցադրվի Աբու Դաբիում IDEX-2011 ցուցահանդեսի շրջանակներում, որը կանցնի փետրվարի 20-24-ը, հաղորդում են ուկրաինական ԶԼՄ-ները:

Ադրբեջանը հետաքրքրվում է այդ տանկով և արդեն բանակցություններ են ընթանում տանկի գնման շուրջ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---