ԱՄՆ Պետդեպարտամենտը կոչ է անում բոլոր անձանց, ում անունները հիշատակվել են WikiLeaks-ում, տեղափոխվել առավել անվտանգ վայրեր![]() 8 հունվարի 2011 - 12:08 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Պետդեպարտամենտը կոչ է անում բոլոր անձանց, ում անունները հիշատակվել են WikiLeaks-ում, տեղափոխվել առավել անվտանգ վայրեր, գրում է The New York Times-ը: Վարչակազմի ներկայացուցիչները հայտարարել են, որ դեռևս իրենք տվյալներ չունեն դիվանագետների, իրավապաշատպանների կամ ձեռնարկատերերի վրա հարձակումնեի մասին: Սակայն, նրանք զգուշացնում են, որ «շատերը մշտապես հետապնդվում են իրենց կառավարությունների կողմից»: Պետդեպարտամենտի ներկայացուցիչները նշել են, որ մի քանի հոգի արդեն տեղափոխվել են արտերկիր, հաղորդում է gazeta.ru-ն: Համարվում է, որ դրա կարիքն ամենից շատ ունեն Լիբիայի առաջնորդ Մուամմար Քադաֆին ու ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Բայերլին: Պենտագոնի մամլո քարտուղար Քրիս Պերրինը հայտնել է նաև, որ հարձակման փաստեր չկան, սակայն զգուշացրել է, որ «Թալիբան» շարժումն արդեն հայտարարել է «ամերիկացիների հետ համագործակցողներին պատժելու մտադրության մասին»: WikiLeaks-ը հայտնի դարձավ, երբ 2010թ. հրապարակեց «Աֆղանական դոսյեն»՝ հազարավոր գաղտնի փաստաթղթեր ԱՄՆ աֆղանական ռազմական արշավի մասին: Փաստաթղթերը, մասնավորապես, վկայում էին խաղաղ աֆղանների սպանությունների մասին: Ավելի ուշ WikiLeaks-ը փաստաթղթեր հրապարակեց ԱՄՆ իրաքյան արշավանքի մասին, որտեղ ևս ասվում է խաղաղ բնակիչների սպանությունների մասին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |