Հունվարի 10-ին կկայանա հանրահայտ հայ դիրիժոր Օհան Դուրյանի հրաժեշտի արարողությունը

Հունվարի 10-ին կկայանա հանրահայտ հայ դիրիժոր Օհան Դուրյանի հրաժեշտի արարողությունը

PanARMENIAN.Net - Հունվարի 10-ին` ժամը 12:00-ին, Երևանի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա հանրահայտ հայ դիրիժոր Օհան Դուրյանի հրաժեշտի արարողությունը: Նույն օրը` կեսօրից հետո, տեղի կունենա դիրիժորի թաղման ծեսը Կոմիտասի անվան Պանթեոնում:

Հիշեցնենք, որ Օհան Դուրյանը մահացավ հունվարի 6-ին կյանքի 88-րդ տարում: Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ թաղման ծեսի կազմակերպման կառավարական հանձնաժողով է ստեղծվել, որի նախագահը ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն է:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---