Թբիլիսիում տեղի կունենա Սերգեյ Փարաջանովի ծննդյան 87-ամյակին նվիրված ակցիա![]() ![]() PanARMENIAN.Net - Հունվարի 9-ին Թբիլիսիում տեղի կունենա Սերգեյ Փարաջանովի ծննդյան 87-ամյակին նվիրված ակցիա: Ինչպես հաղորդում է Գրուզիա Online-ը, ակցիան խորհրդանշական բնույթ է կրելու և կկայանա Վատնիյ ռյադ փողոցում` Սերգեյ Փարաջանովի հուշարձանի մոտ: Ակցիայի մասնակիցները մեկական կարմիր նուռ կունենան, այդպիսով նրանք հարգանքի տուրք կմատուցեն մեծ վարպետի հիշատակին: Միջոցառումը կազմակերպվել է նախաձեռնող խմբի կողմից և նպատակ ունի մեծացնել հասարակության հետաքրքրությունը մեծ կինոռեժիսոր և նկարչի ստեղծագործության հանդեպ: Ակցիայի ծրագիրը ներառում է նրա ստեղծագործությունը ներկայացնող կադրերի ցուցադրություն, լուսանկարների և նրա ստեղծած աշխատանքների ցուցահանդես: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |