Էջմիածնի երգչախումբը կմասնակցի Մոսկվայում կայանալիք հոգևոր երաժշտության Սուրբ ծննդյան փառատոնին![]() ![]() PanARMENIAN.Net - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երգչախումբը կմասնակցի Մոսկվայում` Երաժշտության տան Սվետլանովյան սրահում կայանալիք հոգևոր երաժշտության Սուրբ ծննդյան առաջին փառատոնին: Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, փառատոնը կբացվի հունվարի 9-ին Ռուսաստանի հնագույն պրոֆեսիոնալ երգչախմբերից մեկի` Մոսկովյան Սինոդալ երգչախմբի ելույթով: Փառատոնը կտևի մինչև հունվարի 23-ը, և այդ ընթացքում Երաժշտության տանը ելույթ կունենան աշխարհի տարբեր երկրներից ժամանած վեց առաջատար երգչախմբեր, որոնցից երեքն առաջին անգամ են Ռուսաստանում` աշխարհահռչակ Վեսթմինսթերյան աբբայության երգչախումբը (Լոնդոն), Սերբիայի (Նովի Սադ) Սբ.Երեք առաքելոց եկեղեցու «Դեչանի Սուրբ Ստեփան» երգչախումբը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երգչախումբը (Հայաստան): Փառատոնը նվիրված է Քրիստոսի Ծննդյան տոնմանը և անցկացվում է Մոսկովյան և համայն Ռուսիո Սրբազան Պատրիարք Կիրիլլ II-ի օրհնությամբ: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |