Վրաստանի նախագահը Երևանում մտադիր է արծարծե՞լ հայ արտադրողների կողմից վրացական բրենդների օգտագործման հարցը

Վրաստանի նախագահը Երևանում մտադիր է արծարծե՞լ հայ արտադրողների կողմից վրացական բրենդների օգտագործման հարցը

PanARMENIAN.Net - Միխայիլ Սահակաշվիլին փետրվարի վերջին-մարտի սկզբին կժամանի Հայաստան պաշտոնական այցով: Այցի շրջանակներում կարող է քննարկվել նաև հայ արտադրողների կողմից վրացական բրենդների օգտագործման հարցը՝ արտերկրում իրացման նպատակով: Ինչպես հաղորդում է «Վզգլյադ» թերթը, վրացական ԶԼՄ-ները խորհուրդ են տալիս նախագահին պաշտպանել վրաց արտադրողի շահերը իր հայ պաշտոնակից Սերժ Սարգսյանի հետ բանակցություններում:

Ավելի վաղ վրացական ԶԼՄ-ները, հղում անելով ֆրանսաբնակ իրենց հայրենակիցներին, հաղորդել են, որ լավագույն վրացական ապրանքանիշները վաճառվում են Ֆրանսիայում մանրածախ առևտրի ցանցերում՝ հայկական արտադրանքի տեսքով:

Մասնավորապես, «Սապերավի» գինին իրացվում է որպես հայկական թանկարժեք ալկոհոլային խմիչքների ապրանքատեսակ:

Նշենք, որ ՀՀ նախագահի աշխատակազմում Միխայիլ Սահակաշվիլիի առաջիկա այցի մասին տեղեկատվությունը չեն հաստատել:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---